Լրահոս

20.06.2012 14:13


Առնվազն 20 սիրիացի զինվորական է զոհվել գրոհայինների հետ մարտերում

Առնվազն 20 սիրիացի զինվորական է զոհվել գրոհայինների հետ մարտերում

«Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության դիտարկման կենտրոն»–ը տեղեկացնում է, որ այսօր երկրի հյուսիս–արևմուտքում՝ Լաթաքիայի շրջանում, տեղի ունեցած բախումների հետևանքով առնվազն 20 սիրիացի զինվորական է սպանվել ապստամբ գրոհայինների կողմից։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

Նույն կազմակերպության փոխանցմամբ՝ զանգվածային բախումներ են տեղի ունեցել նաև թուրք–սիրիական սահմանին, որտեղ բնակչության մեծ մասը քրդեր են։ Ողջ գիշեր տևած մարտերի հետևանքով զոհվել է 5 գրոհային։

Այս խորագրի վերջին նյութերը