Լրահոս

20.06.2012 14:50


Պուտինը կարծում է, որ ՀՀՊ–ի խնդիրը չի լուծվի՝ անկախ ԱՄՆ–ում ընտրությունների արդյունքներից

Պուտինը կարծում է, որ ՀՀՊ–ի խնդիրը չի լուծվի՝ անկախ ԱՄՆ–ում ընտրությունների արդյունքներից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կասկած է հայտնել, թե տեսանելի ապագայում հնարավոր կլինի լուծել Հակահրթիռային պաշտպանության համակարգի (ՀՀՊ) հարցը:

-Կարծում եմ, այն չի լուծվի՝ անկախ այն բանից՝ կընտրվի՞ Օբաման նոր ժամկետով, թե՞ ոչ։ Միացյալ Նահանգներն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ գնում է իր սեփական հակահրթիռային համակարգը ստեղծելու ուղղությամբ: Ես առայժմ չեմ տեսնում ոչինչ, որը կարող է փոխել նրա մոտեցումները,–ասել է նա «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ավարտից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։  

Այս խորագրի վերջին նյութերը