Լրահոս

20.06.2012 15:20


Այսօր լրանում է հայկական ֆուտբոլի լեգենդ Էդուարդ Մարգարովի ծննդյան 70-ամյակը

Այսօր լրանում է հայկական ֆուտբոլի լեգենդ Էդուարդ Մարգարովի ծննդյան 70-ամյակը

Այսօր լրանում է հայկական ֆուտբոլի ամենավառ աստղերից մեկի` Էդուարդ Մարգարովի ծննդյան 70-ամյակը: Հոբելյանի կապակցությամբ հունիսի 20-ին՝ ժամը 17:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա ընկերական հանդիպում Հայաստանի և Ռուսաստանի վետերան ֆուտբոլիստների միջև:

Հայաստանի վետերանների ընտրանու կազմում հանդես կգան Ալյոշա Աբրահամյանը, Էդուարդ Մարգարովը, Հովհաննես Զանազանյանը, Նորիկ Մեսրոպյանը, Արկադի Անդրեասյանը, Սերգեյ Պողոսյանը, Նիկոլայ Ղազարյանը, Արմեն Պետիկյանը, Սարգիս Հովհաննիսյանը, Երվանդ Կրբաշյանը, Ռաֆայել Գալստյանը, Բաբկեն Մելիքյանը, Սամվել Պողոսյանը, Արամ Ոսկանյանը, Կարեն Դոխոյանը, Էդուարդ Վերանյանը, Տիգրան Եսայանը և Մուրադ Անգթյանը:

Ռուսաստանի վետերանների հավաքականում ընդգրկվել են անցյալում հայտնի ֆուտբոլիստներ Վալերի Նովիկովը, Սերգեյ Գորլուկովիչը, Յուրի Կովտունը, Ֆյոդոր Չերենկովը, Սերգեյ Կիրյակովը, Ալեքսանդր Միրզոյանը, Դմիտրի Կուզնեցովը, Վալերի Շմարովը, Ալբերտ Սարգսյանը, Բորիս Պոզդնյակովը և ուրիշներ:

Ֆուտբոլասերների համար մուտքն ազատ է:

Այս խորագրի վերջին նյութերը