Լրահոս

20.06.2012 15:28


ՏՄՊՊՀ-ը տեխնիկական աջակցություն կտրամադրի ԼՂՀ մրցակցային մարմնին

ՏՄՊՊՀ-ը տեխնիկական աջակցություն կտրամադրի ԼՂՀ մրցակցային մարմնին

 Վաղը` հունիսի 21-ին երկօրյա աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի հանրապետություն կմեկնի ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նախատեսվում է ՏՄՊՊՀ նախագահի այցը  ԼՂՀ  հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով (ԼՂՀ  ՀԾՏՄԿՊՀ), որտեղ  հանձնաժողովի նախագահ Հ. Ղահրամանյանի հետ հանդիպման ընթացքում կքննարկվեն տարեսկզբից կատարված աշխատանքների արդյունքներին, համատեղ վարույթների վարման ընթացքին, ինչպես նաև հետագա համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր:

 

  Տեղեկացնենք նաև, որ  ՀՀ ՏՄՊՊՀ-ը մշտապես սերտորեն համագործակցել է ԼՂՀ մրցակցային մարմնի հետ` իրականացնելով փորձի փոխանակման և վերապատրաստման ծրագրեր, բացի այդ աջակցել է ԼՂՀ  ՀԾՏՄԿՊՀ-ի կողմից հարուցված  վարույթների իրականացմանը: Այս այցի ընթացքում ՀՀ ՏՄՊՊՀ-ը տեխնիկական աջակցություն կտրամադրի ԼՂՀ մրցակցային մարմնին:
ՏՄՊՊՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են նաև Հանձնաժողովի անդամներ և ներկայացուցիչներ:


 Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին ՀՀ ՏՄՊՊՀ և ԼՂՀ  հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
Համաձայն հուշագրի, հանձնաժողովները համագործակցելու են մրցակցային քաղաքականության իրականացման բնագավառում փորձի փոխանակման, օրենքների եւ նորմատիվ իրավական այլ ակտերի մշակման, միջազգային կառույցներին անդամակցելու, համատեղ վարույթների իրականացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների շուրջ:

Այս խորագրի վերջին նյութերը