Լրահոս

21.06.2012 10:32


Եգիպտոսում հետաձգվել է նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումը

Եգիպտոսում հետաձգվել է նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումը

Եգիպտոսի Գերագույն ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, ըստ որի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների հրապարակումը անորոշ ժամկետով հետաձգվում է: Այս մասին տեղեկացնում է «Ռոսբալտը»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակվեն  հունիսի 21-ին։ Քվեարկության արդյունքների հրապարակման նոր ամսաթիվը փաստաթղթում չի նշվում։

Ըստ հայտարարության՝ արդյունքների հրապարակման ձգձգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատարանները պետք է վերանայեն շուրջ 400 բողոք, որոնք ներկայացվել են Հոսնի Մուբարաքի օրոք վարչապետ եղած Ահմեդ Շաֆիկի և «Մուսուլման եղբայրների» թեկնածու Մոհամեդ Մուրսիի կողմից:

Հիշեցնենք, որ հունիսի 16-17-ը Եգիպտոսում կայացավ պետության նոր ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում էին նախկին վարչապետ, պաշտոնաթող գեներալ Ահմեդ Շաֆիկը և իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչ Մոհամեդ Մուրսին։ Երկու թեկնածուներն էլ հայտարարել են իրենց հաղթանակի մասին։

Այս խորագրի վերջին նյութերը