Լրահոս

21.06.2012 14:10


Հենրիխ Մխիթարյանը` ԱՊՀ–ի մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Հենրիխ Մխիթարյանը` ԱՊՀ–ի մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Սպորտ-էքսպրես» թերթի անցակցրած հարցումներից հետո ԱՊՀ-ի մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Նա վաստակել է 58 միավոր:

2-րդ հորիզոնականում է Ռուսաստանի հավաքականի և Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կերժակովը (51 միավոր), իսկ 3-րդը «Սպարտակի» հարձակվող Արտյոմ Ձյուբան է (39 միավոր):

«Շնորհավորում ենք Հենրիխ Մխիթարյանին, ով վերջին ամիսներին դարձավ «Շախտյորի» անփոխարինելի առաջատարներից մեկը: Մենք նրան կարող ենք մաղթել միայն մի բան` թող իր հարազատ Հայաստանի հավաքականն այլևս երբևէ բաց չթողնի այնպիսի ֆուտբոլային մրցաշար, ինչպիսին «Եվրո-2012»-ն է: Նման բաների համար նա ներուժ ունի, և այդ ժամանակ հավաքականի առաջատարը կստանա ոչ թե այսպիսի միջանկյալ մրցանականեր, այլ կհավակնի նաև տարվա «Աստղ» մրցանակին»,-Մխիթարյանի մասին գրել է հանրաճանաչ մարզական լրատվամիջոցը:

Նշենք, որ հարցմանը մասնկացել են ԱՊՀ 15 երկրների լրագրողներ, ինչպես նաև` պորտալի ընթերցողները:

Այս խորագրի վերջին նյութերը