Լրահոս

21.06.2012 16:11


Մեկնարկում է «Եվրո 2012»-ի ¼ եզրափակիչը. Չեխիա–Պորտուգալիա՝ ժամը 22։45-ին

Մեկնարկում է «Եվրո 2012»-ի ¼ եզրափակիչը. Չեխիա–Պորտուգալիա՝ ժամը 22։45-ին

Այսօր երեկոյան Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կկայանա Եվրապայի այս տարվա ֆուտբոլի առաջնության ¼ եզրափակչի առաջին հանդիպումը. Չեխիայի ընտրանին ուժերը կչափի Պորտուգալիայի հավաքականի հետ։

Բուքմեյքերական գրասենյակների փորձագետներն այս խաղում նախապատվությունը տալիս են Պորտուգալիայի հավաքականի հաղթանակին, որը գնահատվում է 1,7 գործակցով։ Չեխերի հաղթանակը գնահատվում է 5,2, իսկ ոչ ոքին՝ 3,55 գործակցով։

Հիշեցնենք, որ վաղը Գերմանիան կմրցի Հունաստանի հետ, հունիսի 23-ին Իսպանիան ուժերը կչափի Ֆրանսիայի հավաքականի հետ, իսկ հունիսի 24-ին ¼ եզրափակչի վերջին խաղում միմյանց դեմ կպայքարեն Անգլիայի ու Իտալիայի հավաքականները։ 

Այս խորագրի վերջին նյութերը