Լրահոս

30.05.2009 14:24


Նախագահ Սերժ Սարգսյանn ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանn ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Մեթյու Բրայզային (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահները Հանրապետության Նախագահին ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների արդյունքները:

Զրուցակիցներն այնուհետև քննարկել են մադրիդյան առաջարկությունների հիման վրա ընթացող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացին և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Սանկտ Պետերբուրգում նախատեսվող առաջիկա հանդիպմանն առնչվող հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը