Լրահոս

22.06.2012 14:25


Ինչպե՞ս պայքարել կոռուպցիայի դեմ

Ինչպե՞ս պայքարել կոռուպցիայի դեմ

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն այսօրվա ասուլիսին խիստ քննադատել է ՀՀ կառավարությանը՝ հատկապես անդրադառնալով կոռուպցիայի դեմ նրանց պայքարի անարդյունավետությանը.

–Վարչապետին հարցնում ես՝ ինչպե՞ս եք պայքարում կոռուպցիայի դեմ, ու լսում ես այսպիսի բաներ. «Կոռուպցիան դա այսօրվա կյանքում նորություն չէ։ Բոլոր ժամանակներում պայքարում են նրա դեմ։ Պետք է ասեմ, որ կոռուպցիայի առկայությունը չի նշանակում, որ ամեն ինչ լավ է, իսկ բացակայությունը չի նշանակում, որ դուք հաջողությունների եք հասել...»։ Ու այսպես գնում են այս խոսքերը։ Մոտավորապես նույն կերպ էլ մյուսներն են պատասխանում։

Հարցին՝ իսկ որո՞նք է ինքը համարում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ, Բագրատյանը պատասխանել է.

–Առաջին՝ տարանջատիր բիզնեսը իշխանությունից։ Երկրորդ՝ անպայման սուբսիդավորիր սպառողին. այստեղ կոռուպցիան միշտ ավելի քիչ է։ Երրորդ՝ փոքրացրու պետական միջամտությունը։ Ի դեպ, կոռուպցիան ու կաշառակերությունը նույն բանը չեն. կոռուպցիա կա այնտեղ, որտեղ կա պետական միջամտություն։    

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը