Լրահոս

27.06.2012 10:13


ԵԽԽՎ–ում ընդունվել է Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին զեկույցը

ԵԽԽՎ–ում ընդունվել է Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին զեկույցը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հունիսի 26-ին բավական հագեցած օրակարգ է ունեցել։ Առավոտվանից ԵԽԽՎ Իրավական և մարդու իրավունքների հանձնաժողովում քննարկվել է երկու զեկույց, որոնցից առաջինը վերաբերում է «քաղաքական բանտարկյալ» ձևակերպմանը, իսկ երկրորդն առնչվում է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների առկայությանը:

Երկու զեկույցներն էլ հանձնաժողովում ընդունվել են: Ադրբեջանի քաղբանտարկյալներին առնչվող զեկույցն ընդունվել է ձայների 25 կողմ և 23 դեմ հարաբերակցույթամբ։

Այս զեկույցը ներկայացրել էր գերմանացի պատգամավոր, Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների հարցով զեկուցող նշանակված Քրիստոֆ Շտրասսեն, ում Ադրբեջանն այդպես էլ  երկիր մուտք գործելու մուլտիվիզա չի տրամադրել:

Այս խորագրի վերջին նյութերը