Լրահոս

28.06.2012 12:11


Ամերիկացիները հավատում են՝ Օբաման կարող է պայքարել այլմոլորակայինների դեմ

Ամերիկացիները հավատում են՝ Օբաման կարող է պայքարել այլմոլորակայինների դեմ

Վերջերս ԱՄՆ-ում անցկացված սոցհարցման արդյունքները փաստում են, որ 3 ամերիկացիներից 2-ը հավատում են, թե նախագահ Բարաք Օբաման կարող է պայքարել է այլմոլորակայինների դեմ։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալույթունը:

«National Geographic Channel»-ի կողմից անցկացված հարցմանը մասնակցել է 1114 չափահաս ամերիկացի, որոնց 33%-ը նշել է, որ իսկապես հավատում է ՉԹԱ-ների գոյությանը և նույնիսկ ճանաչում է իրենց շրջապատում առկա մի քանի «ծպտված այլմոլորակայինների»: Իսկ հարցվածների մեծամասնությունը` 65%-ը, պատասխանել է, որ երկրի նախագահը, ի տարբերություն հանրապետական Միթ Ռոմնիի, ավելի արդյունավետ կգործի այլմոլորակիիայինների ներխուժման դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը