Լրահոս

28.06.2012 12:23


«Ծեծում է, ուրեմն սիրում է» սզբունքը հայկական ընտանիքներում

«Ծեծում է, ուրեմն սիրում է» սզբունքը հայկական ընտանիքներում

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոգեբան Մարիամ Մեհրաբյանը և իրավաբան Մարիաննա Եղիազարյանը խոսել են Հայաստանում ընտանեկան բռնությունների մասին: Մեհրաբյանը նշել է, որ Հայաստանում  նման բռնության դեպքեր միշտ էլ եղել են, ուղղակի հիմա այդ ամենն ավելի շատ է լուսաբանվում,  ու հավելել է, որ մեզ մոտ գործում է «ծեծում է, ուրեմն սիրում է» սկզբունքը.

–Կան դեպքեր, երբ տղամարդիկ են բռնության ենթարկվում, սակայն բռնության ենթարկված կանանց դեպքերն ավելի շատ են: Երեխան, որ մեծանում է այդպիսի ընտանիքում, նույնանում է կա՛մ բռնացող, կա՛մ հանդուրժող ծնողի հետ, և հետագայում լինում կամ՛ բռնություն գործադրողի զոհ, կամ բռնություն գործադրող։ Փորձը ցույց է տալիս, որ ծեծում է նա, ով ծեծվել է:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ իրավաբան Մարիաննա Եղիազարյանն իր հերթին նկատել է, որ Հայաստանում մենք մինչ այժմ չունենք ընտանեկան բռնությանը դեմ լինելու մասին օրենք.

–Ընտանեկան բռնությունը տարբերվում է Քրեական օրենսգրքում նշված մյուս բռնություններից:

Ըստ իրավաբանի` Հայաստանում բռնության ենթարկված կանայք չեն բողոքում, իսկ եթե բողոքում են, հիմնականում ծեծի ու սեռական բռնության դեպքերում:

Հոգեբանի կարծիքով` ընտանիքի պահպանման համար երկկողմանի աշխատանք է հարկավոր.

–Միակողմանի աշխատանքի դեպքում հնարավոր չէ հաջողություն գրանցել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը