Լրահոս

30.06.2012 13:14


ԱՄՆ Սենատը Մորնինգսթարին հաստատել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

ԱՄՆ Սենատը  Մորնինգսթարին հաստատել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

ԱՄՆ Սենատը հունիսի 29-ին ընդհանուր նիստում  Ռիչարդ Մորնինգսթարին հաստատել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բացի Մորնինգսթարից, սենատորները տասնյակ երկրներում ԱՄՆ դեսպանների են հաստատել։ Մասնավորապես խոսքը Բիրմայի, Գամբիայի, Նեպալի, Մոնղոլիայի, Միկրոնեզիայի, Հասարակածային Գվիեայի, Մալդիվների, Մոզամբիկի, Սուրինամի և Տաջիկստանի մասին է:

ԱՄՆ նախագահ Օբաման Մորնինգսթարին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան է նշանակել այս տարվա ապրիլին: Երկու շաբաթ առաջ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել էր այդ նշանակումը: Նոր դեսպանը իր պարտականությունների կատարմանը կանցնի մոտակա շաբաթներին:

Հիշեցնենք, որ Մորնինգսթարն ավելի վաղ հայտարարել էր, թե դեսպան նշանակվելու դեպքում իր առաջին գործերից մեկը լինելու է Նախիջևանի Հին Ջուղայի հայկական գերեզմանոց այցելելը։

Այս խորագրի վերջին նյութերը