Լրահոս

02.07.2012 18:20


Ավտոտնակում թմրամիջոց էին օգտագործում

Ավտոտնակում թմրամիջոց էին օգտագործում
Հուլիսի 1-ին, ժամը 20.35-ին, անհայտ քաղաքացուց  ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի փողոցի թիվ 1 շենքի բակում գտնվող ավտոտնակում անհայտ անձինք թմրամիջոց են օգտագործում:
Մեկնած օպերատիվ խումբը   նախկինում դատված, 1976 թ. ծնված  Քյարամ Հ.-ին պատկանող ավտոտնակի զննությամբ սեղանի վրա՝ ակնհայտ տեսանելի վայրից, հայտնաբերել և առգրավել է սուրճի բաժակ` մուգ շագանակագույն, յուրահատուկ սուր հոտ ունեցող մոտ 17 գ հեղուկով, որը ըստ Քյարամ Հ.-ի հայտարարության՝ պատրաստել են 1978 թ. ծնված Ռոման Խ.-ի հետ միասին,  «Կոդետերպ» դեղահաբի, բենզինի, լիմոնի աղի, լուցկու քերուկի և կերակրի սոդայի խառնուրդից՝ ներարկման համար և մոտ 1.7 գ կշռով կանեփանման զանգված, որը ըստ Ռոման Խ.-ի հայտարարության՝ պատկանում է իրեն, և պատրաստել է վայրի աճած կանեփի բույսից՝ իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը