Լրահոս

02.07.2012 15:10


Վահրամ Թաթիկյանը «նեմեց Ռուբոյի թաղմանը պատրաստվում է, ինչպես տոնակատարության»

Վահրամ Թաթիկյանը «նեմեց Ռուբոյի թաղմանը պատրաստվում է, ինչպես տոնակատարության»

Գրող, երգահան Վահրամ Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է hունիսի 17-ին ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված ՊՆ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան դեպքին։ Թաթիկյանը սգում է Վահե Ավետյանի` անսահմանորեն բարի և գեղեցիկ մարդու մահը։

«Թեև Երևանում չեմ, և երբ վերադառնամ անգամ, ինձ չեմ զգալու այնտեղ, քանի դեռ թիկնազորներով պատսպարված այդ մարդատիպ արարածների ժանտահոտը չի մաքրվել քաղաքիս մթնոլորտից։ Իսկ, այ, նեմեց Ռուբոյի թաղմանը պատրաստվում եմ, ինչպես տոնակատարության»,–ավելացրել է Վահրամ Թաթիկյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը