Լրահոս

02.07.2012 17:15


Դավութօղլու. «Սիրիան Թուրքիայի համար ազգային անվտանգության խնդրի է վերածվել»

Դավութօղլու. «Սիրիան Թուրքիայի համար ազգային անվտանգության խնդրի է վերածվել»

Ժնևում Սիրիայի վերաբերյալ տեղի ունեցած գագաթնաժողովից հետո լրագրողների հետ ունեցած զրույցում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիայի համար Սիրիան արդեն իսկ վերածվել է ազգային անվտանգության հարցի։ Այս մասին գրում է թուրքական «Զաման»–ը»

–Եթե Սիրիայի հարցում առաջընթաց չգրանցվի, միջազգային հանրությունը կկորցնի վստահությունը: Մենք պետք է Սիրիայի ժողովրդին ցույց տանք թունելի վերջի լույսը: Բավական չէ թունելի մեջտեղում կանգնելը և լույսի առավելության մասին խոսելը,– հայտարարել է Դավութօղլուն:

Միաժամանակ, Դավութօղլուն հրաժարվել է մեկնաբանել ամերիկյան «Ուոլ սթրիթ ջըրնլ»-ի այն հրապարակումը, որում, հղում անելով ամերիկյան հետախուզական շրջանակներին, նշված էր, որ հունիսի 22-ին Սիրիայի հակաօդային պաշտպանությունը թուրքական «F-4» ինքնաթիռը կործանել է իր տարածքային ջրերի օդային տիրույթում:

Այս խորագրի վերջին նյութերը