Լրահոս

04.07.2012 13:17


Գյումրեցիների բաց նամակը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին

Գյումրեցիների բաց  նամակը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին

Հարգելի նախագահ.

Գիտենք, որ այս օրերին մեր հարցը միակը չէ, որ կարող է Ձեզ շեղել պետական գործերից և Ձեր օգնությամբ լուծում ստանալ: Այսօր երկրում թիվ մեկ աղմկահարույց թեման Գյումրու քաղաքապետի որդու կողմից հունիսի 23-ին կատարած դանակահարությունը չէ, մանավանդ որ իրավապահ մարմիններն ամեն ինչ անում են այդ մեղքը Սպարտակ Ղուկասյանի վրայից հանելու և Աստված գիտե, թե ում վրա բարդելու համար:

«Հարսնաքարում» տեղի ունեցածն ու երիտասարդ բժշկի ողբերգական վախճանն այն նույն մթնոլորտի տրամաբանական ծնունդն են, որ տիրում է Գյումրիում դաժանության առավել մեծ չափաքանակով և մայրաքաղաքային մասշտաբներով:

            Գյումրիի օլիմպիական քոլեջի բակում գործին կխառնվեն Սպարտակ Ղուկասյանին ուղեկցող գողական ու քաղաքապետի թիկնապահները և Պետիկ Նազարյանը վնասվածքներով չէր պրծնի: Այն ինչի մասին խոսում ենք վաղուց ի վեր հայտնի է բոլորին այդ թվում նաև Ձեզ: Մեկ երկու ամիս առաջ էր, որ Երևանում մամուլի ասոլիս տվեց Բրյուսելի շրջանային դատարանում որպես թարգմանիչ աշխատող նախկին երևանցի մի կին ու հայտնեց որ Բելգիայում և եվրոպական այլ պետություններում հանգրվանում են ոչ միայն նյութական ծանր կացության մեջ հայտնված մարդիկ այլև կոնկրետ պաշտոնյաների կողմից հալածվածներ: Հնչած անունների մեջ և ինչպես սպասվում էր Գյումրու քաղաքապետի անունն էր և դարձյալ ոչ մի արձագանք իշխանության կողմից: Այն ինչ կատարվում է այսօր Գյումրիում` կրակոցներ դանակահարությունների անվերջանալի շարան մեծ ու փոքր ռազբորկաներ 13-ամյա նախապատմություն ունի և ուղղակիորեն կապված է Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման հետ: Նախ իշխանության գալուց առաջ էլ քաղաքում եղեն են մանր-մունր կոնֆլիկտներ բակց միշտ գտնվել է մեկը որը հաշտեցրել է հորդորել որ փոքր համայնքներում չի կարելի ապրել թշնամության և ատելության մթնոլորտում: Այս քաղաքապետը ճիշտ հակառակն արեց քաղաքը բաժանեց յուրայինների և «սատանաների» ու երբևէ չփորձեց ընդունել և սիրելի դառնալ խոհեմությամբ հաշտարար դատավորի պահվածք չունեցավ այլ իր ագրեսիվ ելույթներով կատաղեցրեց առողջական լուրջ խնդիր ունեցող որդուն որի հետ գործ ունենալուց խուսափում են բոլոր այդ թվում իրավապահ մարմինների ղեկավարները: Քաղաքապետի որդին դարձավ հոր զենքը օրենքի բարոյականության արդարության հանդուրժողականության միջանձնային և միջխմբային կանոնավոր փոխհարաբերությունների դեմ:

Եվ այսօր մենք Գյումրիում ունենք այն ինչին ձգտում էր Վարդանիկը: Բացարձակ իշխանություն ստորաքարշ մարդկանց բանակ ի թիվս այլոց նաև լուրջ գործիք է ընտրությունների ժամանակ:

Հիմա դժվար է ասել ով է ավելի մեղավոր Վարդանիկը, թե նրա պաշտոնավարությունը հանդուրժողները: Մեր համաքաղաքացիները հանդուրժեցին այդ այլասերությունը երբ հայրը զենք է դարձնում և կրակի բերան ուղարկում ոչ այլ մեկին քան իր սեփական որդուն: Ամեն չնչին անէական խնդրի շուրջ միավորող իբր թասիբ դրսևորող գյումրեցիները ահ ու դողից կռացած ոչ մի օր չմիավորվեցին գլխավոր չարիքի դեմ: Շատերը սեփական անզորությունը տեսան դուրս գալու մեկի դեմ ով այսքան տարի սիրված ու ընդունված է երկրի իշխանավորների այդ թվում Ձեր կղմից: Նրա գլուխը շոյում են իրենց ակնկալիքն անվրեպ ստանալու դիաց:

Վարդանիկի իշխանությունը քաղաքին տվել է ընդամենը մի քիչ խնամված կենտրոն և խայտառակ արվարձաններ քաղաքապետին անչափելի հարստության եւ Սլաբոդկայի բանդան որի հաղթարշավի արդյունքում տասնյակ փակված բիզնեսներ են« ծեծված ու դանակահարված երիտասարդներ, ցիրուցան եղած գերդաստաններ, խեղված ճակատագրեր, վախի, ատելության, նախանձի եւ թշնամանքի թվում է առհավետ արմատացած մթնոլորտ: Վարդանիկից ազատվելու շանս էին ընտրությունները, որոնք հավաստեցին, որ Վարդանիկի սիրուց Գյումրիում չեն ուշաթափվում եւ մենք Ձեզ չենք խաբում, հարգելի նախագահ:

Առջեւում դարձյալ ընտրություններ են ու Վարդանիկը դարձյալ իր տարերքի մեջ է: Պետությունը, ի դեմս Ձեզ, չի միջամտի գործին եւ մենք կունենանք այն, ինչ ունենք այսօր եւ ինչից կարող էինք խուսափել ընդամենը գյումրեցիներին մի փոքր հարգելով եւ վստահելով: Հարգելի նախագահ, խնդրում ենք, մի թողեք այս ամենն ինքնահոսի եւ թույլ մի տվեք որ քաղաքը դատարկվի:

Հույսով եւ հավատով` գյումրեցիներ…

Այս խորագրի վերջին նյութերը