Լրահոս

04.07.2012 13:56


Երթի մասնակիցները դատախազությունից պահանջել են Ռուբեն Հայրապետյանին թույլ չտալ երկրից բացակայել

Երթի մասնակիցները դատախազությունից պահանջել են Ռուբեն Հայրապետյանին թույլ չտալ երկրից բացակայել

Այսօր առավոտյան ԱԺ–ի շենքի մոտից մեկնարկած բողոքի գործողությունը, որն այնուհետև տեղափոխվել էր Գլխավոր դատախազություն, ավարտվել է։ Բողոքի գործողության մասնակիցները դատախազությունից պահանջել են «Հարսնաքար»–ի հայտնի միջադեպի գործում որպես կասկածյալի ներգրավել նաև պատգամավորական մանդատից հրաժարված ՀՀԿ–ական Ռուբեն Հայրապետյանին։ Գլխավոր դատախազության մոտ ընթերցված հայտարարության մեջ նշվել է՝ նրան չպետք է թույլ տալ երկրից բացակայել, և բացառել պատասխանատվությունից խուսափելու հնարավորությունը: Հակառակ պարագայում ՀՀ ոստիկանությո՛ւնն ու Գլխավոր դատախազությո՛ւնը մեղավոր կհամարվեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը