Լրահոս

04.07.2012 16:45


Իրանում բարձրակարգ հականավային հրթիռներ են փորձարկվել

Իրանում բարձրակարգ հականավային հրթիռներ են փորձարկվել

Այսօր Իրանում Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի հատուկ զորամասերը «Մեծ մարգարե-7» զորավարժանքների շրջանակներում  հականավային հրթիռներ են  փորձարկել։ Մասնավորապես փորձարկվել են «Հալիջ Ֆարս» (Պարսից ծոց) բարձրակարգ հրթիռները։ Այս մասին տեղեկացնում է «Ֆարս» գործակալությունը։

Նշենք, որ այսօր «Մեծ մարգարե-7» զորավարժանքների անցկացման վերջին օրն է։

Նման լայնածավալ զորավարժանքներից առաջ Իրանը մշտապես հայտարարում է, որ դրանք բացառապես Իրանի անվտանգությունն ապահովելու նպատակ ունեն և հարձակողական բնույթ չունեն։

Այս խորագրի վերջին նյութերը