Լրահոս

05.07.2012 10:12


Թուրք-ֆրանսիական ճգնաժամն արդեն անցյալո՞ւմ է

Թուրք-ֆրանսիական ճգնաժամն արդեն անցյալո՞ւմ է

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն վաղը մեկնելու է Փարիզ` Ֆրանսիայի ԱՆԳ ղեկավար Լորան Ֆաբիուսի հրավերով: Թուրքիայի արտգործնախարարությունն այս մասին հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ արտգործնախարարների հանդիպման հիմքում լինելու են երկու երկրների հարաբերություններն «արժանի մակարդակին վերադարձնելը»:
 
«Այցի ընթացքում քննարկվելու են թուրք-ֆրանսիական հարաբերությունները` բոլոր ոլորտներում, ինչպես նաև կողմերը մտքեր են փոխանակելու տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի վերաբերյալ»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

 Թուրքական «Հուրրիյեթ»-ն այդ այցը համարել է Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման հետևանքով գրեթե խզված հարաբերությունները վերականգնելուն ուղղված կարևոր քայլ:Պարբերականը շեշտում է, որ Ֆրանսիայի նոր նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումները Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ դրական մթնոլորտում էին անցել, և եթե արտգործնախարարների հանդիպումը նույնպես նման ընթացք ունենա, Ֆրանսիայի դեմ Թուրքիայի կիրառած պատժամիջոցներն, ամենայն հավանականությամբ, կվերանան:

 Ավելացնենք, որ վաղը Փարիզում տեղի է ունենալու նաև «Սիրիայի բարեկամների» հերթական հավաքը, և Դավութօղլուն մասնակցելու է նաև այդ հավաքին:

Այս խորագրի վերջին նյութերը