Լրահոս

06.07.2012 10:40


Այս տարվա ընթացքում Հայաստանը ամենաշատ մարդասիրական օգնություն ստացել է Չինաստանից

Այս տարվա ընթացքում Հայաստանը ամենաշատ մարդասիրական օգնություն ստացել է Չինաստանից

2012 թ. հունվար-մայիսին Հայաստանը ստացել է մոտ 30 մլն դոլարի մարդասիրական օգնություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարդասիրական օգնությունն աճել է մոտ 4 մլն դոլարով:

Այնուամենայնիվ, այս տարի մարդասիրական օգնության կառուցվածքը և «դոնոր երկրների» չափաբաժիններն էապես փոխվել են: Սովորաբար Հայաստանը մարդասիրական օգնության ամենամեծ ծավալները ստանում է ԱՄՆ-ից: 2012 թ. ընթացքում առաջին անգամ «դոնոր երկրների» ցուցակը գլխավորում է Չինաստանը, որտեղից Հայաստանը ստացել է 13 մլն դոլարի մարդասիրական օգնություն, ինչն ընդհանուրի 43.5%-ն է: Համեմատության համար` ԱՄՆ-ից ստացվել է 5.2 մլն դոլար, Շվեյցարիայից` 1.7 մլն դոլար, Գերմանիայից` 1.5 մլն դոլար:

Նշենք, որ ԱՄՆ-ից ստացվող մարդասիրական օգնությունը նախորդ տարվա համեմատ նվազել է գրեթե 45%-ով:

Հիշեցնենք, որ Չինաստանը 2012 թ. Հայաստանին է նվիրաբերել 249 ավտոբուս, որոնց մեծ մասն արդեն տեղ է հասել:

Այս խորագրի վերջին նյութերը