Լրահոս

06.07.2012 13:10


Հայ խաղաղապահներն այսօր մեկնում են Կոսովո

Հայ խաղաղապահներն այսօր մեկնում են Կոսովո

Այսօր` հուլիսի 6-ին, ժամը 17-ին Կոսովո է մեկնելու հայ խաղաղապահների 35 հոգուց բաղկացած ստորաբաժանումը: Հայ խաղաղապահները տեղակայվելու են Ուրոշևաց քաղաքի մերձակայքում գտնվող ԱՄՆ «Բոնդսթիլ» ռազմակայանում և վեցամսյա ռոտացիոն հիմունքներով խաղապահ առաքելություն կիրականացնեն «Արևելք» բազմազգ մարտական խմբի պատասխանատվության գոտում:

Հայ խաղաղապահները պատասխանատու կլինեն պարեկային ծառայության իրականացման, անցակետերի անվտանգության ապահովման, զանգվածային անկարգությունների, ամբոխների կառավարման ու պահակախմբերի ուղեկցման համար:

2004 թվականից Կոսովոյի առաքելությանը մասնակցող հայկական խաղաղապահ ստորաբաժանումը 2012 թվականի փետրվար ամսին ժամանակավորապես դուրս էր բերվել Կոսովոյից` առաքելությանը մասնակցող ուժերի կրճատման պատճառով: «Արևելք» բազմազգ մարտական խմբի պատասխանատվության գոտում հայ խաղապահների առաքելության վերսկսման վերաբերյալ ամերիկյան կողմի հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Այս խորագրի վերջին նյութերը