Լրահոս

10.07.2012 10:11


Անանը ՄԱԿ-ի ԱԽ-ում կզեկուցի Ասադի հետ հանդիպման մանրամասների մասին

Անանը ՄԱԿ-ի ԱԽ-ում կզեկուցի Ասադի հետ հանդիպման մանրամասների մասին

ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կտեղեկացնի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման մանրամասների մասին: Այս մասին, «RBK»-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը: 

–Կսպասենք և կտեսնենք, թե Անանը ինչ կհայտնի Անվտանգության խորհրդին,–ասել է Վենտրելը՝ որևէ գնահատական չտալով հատուկ բանագնացի հանդիպմանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 9-ին, Անանը հայտնել էր, թե  Ասադի հետ «շատ կառուցողական բանակցություններ է վարել»:

Այս խորագրի վերջին նյութերը