Լրահոս

10.07.2012 13:44


Հատիսն ընդդեմ ԵՊՀ-ի՝ հանուն երեխայի

Հատիսն ընդդեմ ԵՊՀ-ի՝ հանուն երեխայի

«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ-ն Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի աջակցությամբ հուլիսի 12-ին ժամը 15:00-ին կազմակերպում է Հատիս և ԵՊՀ բասկետբոլային թիմերի միջև բարեգործական բասկետբոլային հանդիպում: Խաղը մրցելու է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մրցավարական կազմը:

Հանդիպման ընթացքում տեղի կունենա դրամահավաք, որից ստացված ողջ գումարը կփոխանցվի 3-ամյա Դենիս Ասրյանի հաշվին:

«Օգնենք հայ մանուկներին» կազմակերպությունը կոչ է անում բոլորին օգնել փոքրիկ երեխային՝ տալով նրան լիարժեք ապրելու հնարավորություն: Եկեք չմնա'նք անտարբեր և փրկենք և'ս մի փոքրիկի կյանք: Չէ՞ որ յուրաքանչյուրիս անգամ փոքրիկ օգնությունը կարող է մեծ աջակցություն լինել այս ընտանիքի համար:
6 ամսեկան հասակում Դենիսի մոտ առաջացել են ցավեր և որոշ ժամանակ հետո սահմանափակվել է շարժվելու կարողությունը, խախտվել է ձախ կոնքային հոդը, պարանոցը, որոնք սուր ցավերի պատճառ են հանդիսանում:
Դենիսի մոտ հայտնաբերվել է յուվենիլ իդիոպատիկ արթրիտ, պոլիարտրիտ պարբերական հիվանդություն: Վիրահատություն կատարելու անհրաժեշտություն է առաջացել, սակայն Երևանում նման վիրահատություններ չեն կատարում, նշանակված դեղերն էլ չեն օգնում, այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել երեխային տեղափոխել Իսրայել:
«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը