Լրահոս

10.07.2012 14:14


Կարինե Հակոբյան. «...դրանով նախագահն ասում է՝ չկա պետություն, կա միայն մեկ անձ, ով որոշում է բոլորի փոխարեն»

Կարինե Հակոբյան. «...դրանով նախագահն ասում է՝ չկա պետություն, կա միայն մեկ անձ, ով որոշում է բոլորի փոխարեն»

Գրականագետ Վարդան Դևրիկյանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը և հասարակական գործիչ Կարինե Հակոբյանն այսօրվա ասուլիսին խոսել են Հայաստանում վերջին շրջանում քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվության, դրանց դրական և բացասական կողմերի մասին։

Անդրադառնալով Մաշտոցի պուրակի շուրջ ստեղծված խնդրին՝ Կարինե Հակոբյանը նշել է, որ  գոհ չէ այն բանից, թե ինչպես լուծվեց այդ խնդիրը. նրան դուր չի եկել, որ խնդիրը լուծվել է մեկ մարդու՝ նախագահի կամոք միայն.

–Այդ պայքարի ավարտն անձամբ ինձ չբավարարեց։ Որովհետև երբ նախագահն է խնդիրը լուծում, նա դրանով ասում է՝ չկա պետություն, կա միայն մեկ անձ, ով որոշում է բոլորի փոխարեն։

Վարդան Դևրիկյանն իր հերթին նշել է, որ Հայաստանի ապագան ոչիշխանական քաղաքացիական շարժումներն են։ Նա անդրադարձել է նաև «Հարսնաքար»–ի միջադեպի առնչությամբ ԱԺ–ի դիմաց իրականացրած գործողությանը ու ընդգծել, որ եթե նպատակը Վահե Ավետյանի հիշատակը հարգելն էր, ապա պետք էր դա նորմալ կերպով իրականացնել.

–Մարդուն հիշատակելու քայլերը այսպես չեն անում։ Եթե մադրիկ հավաքվում են հիշատակի քայլ կատարելու, ապա այդ ամեն ինչը այդպես չի կատարվում, փողոցի մեջտեղում պառկելով չի, դա հակաքրիստոնեական է ու հիշատակի ծաղրուծանակ է։

Կարինե Խոդիկյանն էլ նշել է, որ եթե Վահե Ավետյանի  հուղարկավորությանը ահագին մարդ էր եկել, ապա ԱԺ–ի դիմաց իրականացրած գործողությանը շատ քիչ մարդ կար.

–Դժվար է ասել, թե որքան ռեալ ակտիվ զանգված կա այս պայքարում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը