Լրահոս

10.07.2012 15:53


Արմեն Ռուստամյանի համար անընդունելի են Հովիկ Աբրահամյանի ձևակերպումները

Արմեն Ռուստամյանի համար անընդունելի են Հովիկ Աբրահամյանի ձևակերպումները

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը այսօրվա ասուլիսում անընդունելի է համարել «Հարսնաքարի» հետ կապված չորս խմբակցությունների դիմումը մերժելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ձևակերպումները։

ԱԺ նախագահը կարող էր ձև գտնել այդ հարցը արագ լուծելու համար, քանի որ մեր խնդիրը ժամանակի մեջ է, այս խնդիրը հրատապ է։ Ինչ վերաբերում է գործին խառնվելուն, մենք հարցեր կտայինք. եթե գործի հետ կապված էր, թող չպատասխաներ,-ասել է Ա. Ռուստամյանը։

Նա նաև հավելել է, որ իրենք համապաստապան մարմիններին ուղղված հարցաշար են կազմելու.

Հասարակության համբերության բաժակը լցվեց: Դեպքեր են եղել էլի, մահ է եղել, որ կոծկվել է։ Այս երևույթը մի վիճակ է առաջացրել Հայաստանում, որ գոյություն ունի անպատժելություն, ժամանակն է այս երևույթի դեմն առնելու համար: Մի բան այն չի մեր հասարակության, մեր գործադիրի գործողությունների մեջ, որ այս հարցը չի լուծվում, ուրեմն պետք է ԱԺ-ն միջամտի: Հովիկ Աբրահամյանի մերժումը շատ ավելի վատ ազդակ է լինելու հասարակության համար, պետք է հասարակության մտքինը փարատվի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը