Լրահոս

11.07.2012 17:24


Մերկ վազորդը խանգարել է Օլիմպիական ջահի փոխանցումավազքի արարողությունը (տեսանյութ)

Մերկ վազորդը խանգարել է Օլիմպիական ջահի փոխանցումավազքի արարողությունը (տեսանյութ)

Հունիսի 10-ին բրիտանական Թեմզայի Հենլի քաղաքում  կայացած օլիմպիական ջահի փոխանցումավազքն անցել է ոչ սովորական միջադեպի արձանագրմամբ. մերկ տղամարդը կեղծ ջահը ձեռքին որոշել է նույնպես մասնակցել օլիմպիական կրակի փոխանցումավազքին։ Նրա մեջքին եղել է «Ազատ Տիբեթ» գրությունը: Այս մասին տեղեկացնում է «Թելեգրաֆ»–ը։

Միջադեպը տեղի է ունեցել օլիմպիական կրակը Բրիտանական Կայսրության ասպետ Ռոջեր Բանիսթերի կողնմից բրիտանացի թիավարող, օլիմպիական չեմպիոն Սթիվ Ռեգրեյվին փոխանցելուց վայրկյաններ առաջ: Ոստիկանությունը ձերբակալել է «ազատատենչ վազորդին»։

«Հենլիի բնակիչ 27-ամյա տղամարդը ձերբակալվել է հասարակական բարոյականությունը վիրավորելու համար»,–նշում է Մեծ Բրիտանիայի ոստիկանության մամուլի ծառայությունը:

Ավելի ուշ տղամարդն ազատ է արձակվել գրավի դիմաց: Նրա գործով դատավարությունը կկայանա հուլիսի 25-ին։

Այս խորագրի վերջին նյութերը