Լրահոս

12.07.2012 13:07


Փոփոխություն է կատարվել հայկական կոնյակի տեխնիկական կանոնակարգում

Փոփոխություն է կատարվել հայկական կոնյակի տեխնիկական կանոնակարգում

ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր 2006 թ. մայիսի 26-ի «Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 954-Ն որոշմամբ հաստատված հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգում։ «Հայկական կոնյակները և հայկական կոնյակի սպիրտները Հայաստանից արտահանվող արտադրանքի հիմնական տեսակներից են և ծավալային աճի մեծ ներուժ ունեն։ Այդ պատճառով, ինչպես նաև եվրաինտեգրման պետական քաղաքականության շրջանակում անհրաժեշտ է սահմանել լրացուցիչ և միջազգային ընդունված չափանիշներին համապատասխան պահանջներ։ Տեխնիկական կանոնակարգի փոփոխություններով սահմանվում են միասնական, միջազգային պրակտիկայում ընդունված չափորոշիչներ, ինչը կնպաստի արտադրանքի անվտանգության ապահովմանը, արտահանման խթանմանը և սպառողների շահերի պաշտպանությանը»,–տեղեկացնում են կառավարությունից։

Այս խորագրի վերջին նյութերը