Լրահոս

13.07.2012 14:31


ՌԴ–ում «դրսից» ֆինանսավորվող ՀԿ–ները «արտասահմանյան գործակալի» կարգավիճակ ստացան

ՌԴ–ում «դրսից» ֆինանսավորվող ՀԿ–ները «արտասահմանյան գործակալի» կարգավիճակ ստացան

ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, համաձայն որի բոլոր ոչ առևտրային հասարակական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են այլ երկների կողմից, պարտադիր կերպով կստանան «արտասահմանյան գործակալի գործառույթներ իրականացնողի» կարգավիճակ։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը։

Նեշնք, որ այդ օրինագիծը մեծ աղմուկ էր բարձրացրել Ռուսաստանում, քանի որ ենթադրում է, որ պետությունն ավելի շատ լծակներ կունենա հիշյալ ՀԿ–ները վերահսկելու համար։ Հատկանշական է, որ օրինագիծն ուժի մեջ կմտնի ընդունումից ոչ թե 90, այլ 120 օր անց։

Ավելացնենք, որ Ռուսաստանի Դաշնությունում այսօր գործում է արտասահմանից ֆինանսավորվող մոտ 200 հազ. ՀԿ, որոնց մեծ մասը, սակայն, ընդհանրապես կապ չունի քաղաքականության հետ։ 

Այս խորագրի վերջին նյութերը