Լրահոս

13.07.2012 16:18


Գնացքի վթար Հարավաֆրիկյան Հանրապետությունում. ավելի քան 30 զոհ

Գնացքի վթար Հարավաֆրիկյան Հանրապետությունում. ավելի քան 30 զոհ

Ավելի քան 30  մարդ է զոհվել Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիս-արևելքում՝ Մպումալանգա նահանգում, գնացքի և բեռնատարի բախման հետևանքով։ Այս մասին տեղեկացնում է  «Ֆրանս պրես» գործակալությունը։

Հաղորդվում է, որ ևս 20 մարդուց ավելին  վիրավոր է:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գնացքը մխրճվել է  երկաթգծի վրայով անցնող բեռնատարի մեջ, որը տեղացի ֆերմերների էր տեղափոխում:

Այս խորագրի վերջին նյութերը