Լրահոս

16.07.2012 17:50


Ռիչարդ Մորնինգսթարն Ադրբեջան կժամանի օգոստոսին

Ռիչարդ Մորնինգսթարն Ադրբեջան կժամանի օգոստոսին

Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Մորնիգսթարն Ադրբեջան կժամանի օգոստոսին: Այս մասին, «Ռեգնում»-ի փոխանցմամբ,  հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ադամ Սթերլինգը:

Վերջինիս խոսքերով՝ Մորնինգսթարն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին երդում է տալու հուլիսի 20-ին, որից հետո կարող է ձեռնամուխ լինել իր պարտականությունների կատարմանը:

Նշենք, որ Մորնինգսթարն այդ պաշտոնում փոխարինելու է Մեթյու Բրայզային, որի թեկնածությունն այդպես էլ չհաստատվեց Սենատի կողմից:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը հաստատել էր հունիսի 29-ին: Դրանից 10 օր առաջ էլ Մորնինգսթարի թեկնածությունը հաստատել էր ԱՄՆ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովը: Մորնիգսթարի թեկնածությունը առաջադրել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Այս խորագրի վերջին նյութերը