Լրահոս

18.07.2012 09:43


Վրաստանում վթարվել է Ախալքալաքից Բաթում ուղևորվող միկրոավտոբուսը. 7 մարդ զոհվել է

Վրաստանում վթարվել է Ախալքալաքից Բաթում ուղևորվող միկրոավտոբուսը. 7 մարդ զոհվել է

Ինչպես տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները, երեկ Թբիլիսի-Քութայիս կենտրոնական ավտոմայրուղու վրա Ախալքալաքից Բաթում ուղևորվող միկրոավտոբուսը Թերջոլայի մոտակայքում վթարի է ենթարկվել՝  բախվելով «Շկոդա» մակնիշի ավտոմեքենային։  Ըստ նախնական տվյալների՝ վթարի հետևանքով զոհվել է 7 մարդ, կան նաև մի քանի վիրավորներ:

Հայտնի է դարձել, որ «Շկոդան» սկզբից բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև միկրոավտոբուսին, ինչի հետևանքով միկրոավտոբուսում կրակ է բռնկվել։

Միջադեպի հետևանքով  զոհվածների և վիրավորվածների ազգության մասին տեղեկություն չի հաղորդվում:

Այս խորագրի վերջին նյութերը