Լրահոս

18.07.2012 15:22


Ախալքալաք-Բաթումի միկրոավտոբուսի վթարի զոհերի թվում 3 հայ կա

Ախալքալաք-Բաթումի միկրոավտոբուսի վթարի զոհերի թվում 3 հայ կա

Թբիլիսի-Քութայիս կենտրոնական ավտոմայրուղով Ախալքալաքից Բաթում ուղևորվող միկրոավտոբուսի վթարի զոհերի թվում հայեր կան։ Միկրոավտոբուսը վթարի էր ենթարկվել Թերջոլայի մոտակայքում՝  բախվելով «Շկոդա» մակնիշի ավտոմեքենային։ Կա 7 զոհ. ըստ նախնական տվյալների՝ 3–ը ազգությամբ հայ են՝ Վրաստանի քաղաքացի 30-ամյա Նաիրա Թումասյանը, 27-ամյա Զինավոր Ֆյոդորովը և 4-ամյա Զիմա Ֆյոդորովը:

«Շկոդան» սկզբից բախվել էր «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև միկրոավտոբուսին, ինչի հետևանքով միկրոավտոբուսում կրակ էր բռնկվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը