Լրահոս

20.07.2012 12:18


Ռուսաստանի դիտորդները ԼՂՀ նախագահի ընտրությունները համարում են կայացած

Ռուսաստանի դիտորդները ԼՂՀ նախագահի ընտրությունները համարում են կայացած

ԼՂՀ նախագահի ընտրություններում դիտորդական առաքելությամբ էին հանդես գալիս նաև Ռուսաստանի 16 դիտորդները։ Նրանք այսօր տարածած իրենց հայտարարությամբ բարձր են գնահատել այդ ընտրությունների անցկացման գործընթացը, նշել, որ արձանագրված որոշակի թերությունները տեխնիկական բնույթի են, ընտրողները քվեարկել են իրենց կամքով, չի սահմանափակվել մարդկանց ազատ տեղաշարժը:

Ռուսաստանի դիտորդները ԼՂՀ նախագահի ընտրությունները համարում են կայացած, թափանցիկ, լեգիտիմ, ազատ, ժողովրդավար, արդար, երկրի ընտրական օրենսդրությանը և ժողովրդավար ընտրությունների անցկացման միջազգային չափանիշներին համապատասխան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը