Լրահոս

20.07.2012 12:25


Մեքենան այրվել է

Մեքենան այրվել է
Հուլիսի 19-ին՝ ժամը 07։50-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Փշատավան գյուղում մեքենա է այրվում:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 03։30-ի սահմաններում,  գյուղի բնակիչներից մեկի  տան բակում կայանված «Միցուբիշի»  մակնիշի ավտոմեքենայի ազդանշանային համակարգը միացել է, ինչի հետևանքով ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:
Հրդեհը մարվել է նույն օրը՝ ժամը 05։00-ին, 1 մարտական հաշվարկի ուժերով:
Վնասի չափը և հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը