Լրահոս

20.07.2012 14:31


«Բեթմեն» ֆիլմի նորամուտին ԱՄՆ–ում գնդակահարել են 10 մարդու

«Բեթմեն» ֆիլմի նորամուտին ԱՄՆ–ում գնդակահարել են 10 մարդու

Քրիստոֆեր Նոլանի «Բեթմեն» ֆիլմի 3-րդ մասի նորամուտի ժամանակ փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 10 մարդ զոհվել է։ Այդ մասին հաղորդել է Կոլորադոյի տեղի ռադիոկայաններից մեկը՝ հղում անելով իր աղբյուրին։

Զոհվածների մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա։ Ավելի վաղ հաղորդվում էր 20 վիրավորների մասին։

Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալներից մեկն արդեն ձերբակալված է։

Այս խորագրի վերջին նյութերը