Լրահոս

20.07.2012 14:51


Ա. Մանուչարյան. «Սիրիահայերը մեզ պետք են, իսկ մենք էշի ականջում քնած ենք»

Ա. Մանուչարյան. «Սիրիահայերը մեզ պետք են, իսկ մենք էշի ականջում քնած ենք»

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Սիրիայում առկա ներպետական ճգնաժամին ու սիրիահայ համայնքի կացությանը։ Ըստ Մանուչարյանի՝ Սիրիան գնում է ինքնաոչնչացման ճանապարհով. բախումները կշարունակվեն, իսկ լուծումները շատ դժվար կլինեն։

Մանուչարյանը շատ կարևոր է համարում, որ սիրիահայերը չարտագաղթեն որևէ այլ երկիր, բացի Հայաստանից։ Բանախոսը նշել է, որ Հայաստանում պետք է ստեղծվի հատուկ կենտրոն, որը կզբաղվի այստեղ սիրիահայերի տեղավորմամբ, ապա ավելացրել է.

–Պետք չէ այդ մարդկանց հանձնել այլ երկրի, նրանք մեզ պետք են... Իսկ մենք էշի ականջում քնած ենք, ու նման պայմաններում շարունակում ենք կազինոներ կառուցել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը