Լրահոս

21.07.2012 11:06


ԼՂՀ ԿԸՀ հաղորդագրությունը

ԼՂՀ ԿԸՀ հաղորդագրությունը
2012թ. հուլիսի 20-ին տեղի ունեցավ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ, որը վարում էր նրա նախագահ Ռ. Պետրոսյանը: 
Նիստին հրավիրված և մասնակցում էին կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատասխանատու աշխատողներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: 
Հանձնաժողովի նիստում քննարկվեցին ԼՂՀ Նախագահի ընտրության քվեարկության նախնական արդյունքները: 
ԼՂՀ ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված` ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա ամփոփվեցին և արձանագրությամբ վավերացվեցին ԼՂՀ Նախագահի 2012թ. հուլիսի 19-ի ընտրության նախնական արդյունքները: 
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրեց.
ԼՂՀ ընտրողների ընդհանուր թիվն ըստ ընտրողների ցուցակների կազմում է` 99227
Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների 
թիվը` 102283
Մարված (չօգտագործված, ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված) քվեաթերթիկների թիվը`29324
Գրանցված և քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվն ըստ ստորագրությունների` 72958
Անվավեր քվեաթերթիկների թիվը`  2302
Յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմում է` 
Բալասանյան Վիտալի Միխայիլի 22967
Սահակյան Բակո Սահակի – 47095,
Սողոմոնյան Արկադի Իվանի – 593
Կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը` 70655
Վավեր քվեաթերթիկների թիվը` 70655,
Անճշտությունների չափը` 4

Այս խորագրի վերջին նյութերը