Լրահոս

21.07.2012 13:18


Փարիզում Բեթմենի մասին նոր ֆիլմի նորամուտը չեղյալ է հայտարարվել՝ դենվերյան կոտորածի պատճառով

Փարիզում Բեթմենի մասին նոր ֆիլմի նորամուտը չեղյալ է հայտարարվել՝ դենվերյան կոտորածի պատճառով

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում չեղյալ է հայտարարվել «Խավարի ասպետը. լեգենդի վերածնունդը»Բեթմենի մասին ֆիլմի նորամուտը՝ ԱՄՆ–ի Կոլորադո նահանգում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների պատճառով։ Այս մասին գրում է«РБК»–ն

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հուլիսի 21-ը սգո օր է հայտարարել երկրում։Նոր ֆիլմում նկարահանված հոլիվուդյան դերասաններ Էն Հեթուեյը, Քրիստիան Բեյլը և մյուսները հայտնել են, որ ուղղակի ցնցված են ԱՄՆ-ում կատարված դեպքի պատճառով: Նրանք չեղյալ են հայտարարել նաև ֆիլմի ցուցադրության հետ կապված բոլոր հարցազրույցները, քանի որ գտնվում են շոկային վիճակում:

Հիշեցնենք, որ որ դաժան միջադեպը տեղի է ունեցել Դենվերի մոտակայքում գնտվող Ավրորա քաղաքի կինոթատրոնում  «Խավարի ասպետը. լեգենդի վերածնունդը» ֆիլմի նորամուտի ժամանակ։ Ջեյմսն Հոլմսը մտել է դահլիճ, երբ ֆիլմն արդեն սկսված է եղել, ու սկսել է կրակել բոլորի վրա: Ֆիլմի և իրականության հնչյունները միահյուսվել են, այդ պատճառով էլ մարդիկ միանգամից չէին հասկացել, թե ինչ է կատարվում: Երբ հանդիսատեսները վազել են ելքի մոտ, հրմշտոց է սկսվել։ Տղամարդը ծխաբեր պայթուցիկ է նետել, այնուհետև շարունակել կրակը հանդիսատեսների վրա, ովքեր խուճապահար վազել են դեպի ելքը: Հոլմսն իրեն երևակայել է  պատմության ամենագլխավոր չարագործներից մեկը` «Ջոքերը»: Նա նույնիսկ մազերն է ներկել: Այնուամենայնիվ, դեռևս հստակ հայտնի չէ, թե ինչը Հոլմսին դրդեց նման դաժան սպանությունների։

Այս խորագրի վերջին նյութերը