Լրահոս

24.07.2012 18:34


Եգիպտոսում իսլամիստները նախագահին առաջարկում են «ապամոնտաժել» եգիպտական բուրգերը

Եգիպտոսում իսլամիստները նախագահին առաջարկում են «ապամոնտաժել» եգիպտական բուրգերը

Եգիպտոսում «Ազգային միասնություն» իսլամիստական կուսակցության նախագահ Աբդ ալ Լաթիֆ ալ Մահմուդը Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիին կոչ է արել վերացնել աշխարհի հրաշալիք հանդիսացող եգիպտական բուրգերը: Իսլամիստների կարծիքով՝ հեթանոսական մշակույթի հուշարձանները տեղ չունեն իսլամական Եգիպտոսի հողի վրա։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «Вести FM»–ը։

Նշենք, որ աշխարհում քիչ չեն դեպքերը, երբ համաշխարհային նշանակության հուշարձաններ են քանդվել։ Օրինակ, Աֆղանստանում «Թալիբան» խմբավորման անդամները պայթեցրել էին բուդդայական Բամիան համալիրը։ Մալիում էլ հնագույն Թիմբուքտու քաղաքը ապստամբ տուարգեների կողմից բազմաթիվ պայթյունների ու ավերածությունների է ենթարկվել, ու այժմ ՅՈՒՆԵՍԿՕ–ն այն ներառել է ոչնչացման սպառնալիքի տակ գնտվող հուշարձանների ցուցակում։

Այս խորագրի վերջին նյութերը