Լրահոս

24.07.2012 16:38


Տաքսու վարորդը թմրամիջոցը նետել է պատուհանից

Տաքսու վարորդը թմրամիջոցը նետել է պատուհանից
Հուլիսի 22-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Գյուրջյան փողոցից բերման են ենթարկել տաքսի ծառայություններից մեկի վարորդ՝ 1972 թ. ծնված Սուրեն Ա.-ին՝ «BYD» մակնիշի տաքսի ավտոմեքենայով:
Վերջինս ոստիկանության ծառայողներին նկատելով՝ ստվարաթղթե փաթեթ է նետել մեքենայի պատուհանից:
Փաթեթի մեջ հայտնաբերվել է մոտ  0,001 գ դեղնականաչավուն կանեփանման զանգված, որը ոստիկանության ծառայողների կողմից ներկայացվել է բաժին:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը