Լրահոս

25.07.2012 10:09


ՃՈ տուգանային հրապարակում ծառը շրջվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ՃՈ տուգանային հրապարակում ծառը շրջվել և ընկել է ավտոմեքենաների վրա

Հուլիսի 24-ին՝  ժամը 19։11-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Թաիրով փողոցի թիվ 14 հասցեում՝ ՃՈ տուգանային հրապարակում,  ծառ է շրջվել ու ընկել ավտոմեքենաների վրա, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները և Կենտրոն վարչական շրջանի «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցները իրականացրել են ծառի մասնատման և հեռացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը