Լրահոս

26.07.2012 15:52


Սերժ Սարգսյանը մեկնելու է Լոնդոն և անձամբ է հետևելու օլիմպիական խաղերին

Սերժ Սարգսյանը մեկնելու է Լոնդոն և անձամբ է հետևելու օլիմպիական խաղերին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը հայ օլիմպիականներին.

«Սիրելի՛ մարզիկներ և մարզիչներ, Հայաստանը հերթական անգամ իր պատվիրակությամբ ներկայանում է համաշխարհային գլխավոր մարզահանդեսին` ամառային օլիմպիական խաղերին:

Համոզված եմ, որ պատվով կներկայացնեք մեր երկիրը, ազնիվ մրցակցություն կծավալեք մրցասպարեզներում, լիովին կդրսևորեք ձեր վարպետությունը, հմտությունները ու պատվով կպաշտպանեք Հայաստանի մարզական դրոշի պատիվը:

Անշուշտ, գիտակցում եք, որ ձեր մրցելույթներին ուշադրությամբ հետևելու են Հայաստանի և սփյուռքի մեր հայրենակիցները: Հավատում եմ, որ կարդարացնեք սպասելիքները, նոր նվաճումներով կհարստացնեք օլիմպիական խաղերի հայաստանցի չեմպիոնների և մրցանակակիրների շարքը և ձեր արժանի տեղը կգտնեք հայրենական սպորտի պատմագրքում:

Անձամբ եմ տեղում հետևելու «Լոնդոն-2012»-ի ընթացքին, լինելու եմ հայ մարզիկների ջերմեռանդ երկրպագուներից մեկը: Ավելին, ցանկանում եմ լինել ձեր հաղթանակների ականատեսը, որպեսզի միասին ապրենք հաջողությունների բերկրանքը:

Զինվենք համբերությամբ, հաղթանակների ակնկալիքով:
Ձեզ բարի ճանապարհ և հաղթական վերադարձ»:

Այս խորագրի վերջին նյութերը