Լրահոս

27.07.2012 10:12


Վախթանգ Կիկաբիձեի մահվան մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում

Վախթանգ Կիկաբիձեի մահվան մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում

Վրացական սոցիալական ցանցերում լուրեր են տարածվել, թե հանրահայտ վրացի դերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն մահացել է։ Սակայն ընդամենը մի քանի ժամ անց Կիկաբիձեի պրոդյուսեր Սոսո Աբզիանիձեն հերքել է այդ տեղեկատվությունը։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»–ն։

 –Ես հենց նոր եմ խոսել Վախթանգի հետ, և նա ասաց, որ մահից առաջ ինքն անպայման կզանգի բոլոր այդ սրիկաներին, ովքեր նման լուրեր են տարածում։ Վախթանգի հետ ամեն բան լավ է,–հայտարարել է Աբզիանիձեն:

Այս խորագրի վերջին նյութերը