Լրահոս

28.07.2012 10:37


Սիրիայում կառավարության զորքերը սկսում են Հալեպը գրոհայիններից «մաքրելու» վճռական գործողությունները

Սիրիայում կառավարության զորքերը սկսում են Հալեպը գրոհայիններից «մաքրելու» վճռական գործողությունները

Սիրիայի Հալեպ քաղաքում, որի մի քանի թաղամասեր գտնվում են ապստամբ գրոհայինների վերահսկողության տակ, երկրի զինված ուժերը պատրաստվում են «մաքրման» վճռական գործողություններին։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ հղում անելով «Մարդու իրավունքների պաշտպանության դիտորդական սիրիական կենտորնին» (OSDH)։

Կենտրոնի ղեկավար Ռամի Աբդուրահմանը գործակալության հետ զրույցում մասնավորապես նշել է.

–Վերջին օրերին կառավարության ուժերը համալրած ջոկատներն այժմ շարժվում են դեպի Սադահ էդ Դին թաղամասը, որտեղ տեղակայված է գրոհայինների ամենամեծ խումբը... Կարելի է ասել, որ գրոհն արդեն սկսված է։

«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ Հալեպում իրադարձությունների ականատեսը գործակալությանը հաղորդել է, որ երկու օր առաջ Սադահ էդ Դին թաղամասի գրոհայինները փորձել են ճեղքել շրջափակումը և հեռանալ այդ տեղանքից, սակայն դա նրանց չի հաջողվել։

Այս խորագրի վերջին նյութերը