Լրահոս

30.07.2012 08:24


«Լոնդոն-2012». Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը դուրս մնաց պայքարից՝ Հոնդուրասի պատճառով

«Լոնդոն-2012». Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը դուրս մնաց պայքարից՝ Հոնդուրասի պատճառով

Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի խմբային փուլի երկրորդ տուրը մեծ անակնկալ մատուցեց ֆուտբոլասերներին. D խմբում ընդգրկված Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը, որը համարվում էր մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը, կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը և զրկվեց խմբից դուրս գալու հնարավորությունից:

Խմբային փուլի առաջին խաղում իսպանացիները նվազագույն հաշվով զիջել էին ճապոնացիներին, իսկ երկրորդ խաղում, նույնպես նվազագույն հաշվով, պարտվեցին Հոնդուրասի հավաքականին:

Ավելացնենք, որ խմբային փուլի վերջին խաղում իսպանացիները կխաղան Մարոկոյի ընտրանու հետ, սակայն այդ խաղն արդեն ոչինչ չի որոշի. Իսպանիայի ֆուտբոլիստները լքում են «Լոնդոն-2012»-ը։

Այս խորագրի վերջին նյութերը