Լրահոս

04.08.2012 11:18


«Մուսուլման եղբայրների» սիրիական թևը սեփական զինված խմբավորումն է ստեղծել

«Մուսուլման եղբայրների» սիրիական թևը սեփական զինված խմբավորումն է ստեղծել

«Մուսուլման եղբայրներ» իսլամիստական կազմակերպության սիրիական թևը սեփական զինված խմբավորումն է ստեղծել, որը գործում է «Սիրիական ազատ բանակից» առանձին: Այն մինչ այժմ համարվում էր ընդդիմության գլխավոր զինված ուժը: Այս մասին հաղորդում է «Daily Telegraph»-ը` հղում անելով հակակառավարական ուժերի դաշտային հրամանատարներից մեկին:

«Զինված մուսուլման եղբայրներ» անվանումը ստացած խմբավորման ղեկավարներից մեկը, ով հայտնի է «Աբու Համզա» մականվամբ, հայտարարել է, որ կազմակերպությունը համագործակցում է Սիրիայի ազգային խորհրդի` երկրի ընդդիմության առաջնորդի հետ, որի հենակետը Թուրքիայում է:

Միաժամանակ, խմբավորման մեկ այլ ներկայացուցիչ հայտարարել է, որ իրենք կապ չունեն Սիրիայի ազգային խորհրդի հետ:

«Պառակտումը ազդում է տեղում ծավալվող գործողությունների վրա. անհրաժեշտության դեպքում hակամարտող ընդդիմադիր զինված խմբավորումները համագործակցում են, սակայն հիմնականում միմյանց չեն ընդունում»,–գրում է պարբերականը` ընդգծելով, որ այդ խմբավորումները իշխանությունից Ասադի  հեռանալուց հետո Սիրիան ռազմադաշտի վերածելու հիմք են ստեղծում:

Այս խորագրի վերջին նյութերը