Քաղաքական

08.08.2012 10:35


Գալուստ Սահակյան. «Չեմ կարծում, որ Վարդան Ղուկասյանը կինքնաառաջադրվի»

Գալուստ Սահակյան. «Չեմ կարծում, որ Վարդան Ղուկասյանը կինքնաառաջադրվի»

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վերահաստատել է Գյումրիի քաղաքապետի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Սամվել Բալասանյանին սատարելու դիրքորոշումը.

–ՏԻՄ ընտրություններին գնում ենք ոչ թե այն մոտեցմամբ, որ թեկնածուն պարտադիր հանրապետական պետք է լինի, այլ որ թեկնածուները մոտ լինեն ժողովրդի ցանկություններին և ավելի բարձր գնահատված լինեն ժողովրդի կողմից: Մեր վերլուծություններով՝ Բալասանյանը բավականին ձայներ ունի Գյումրիում։

Անդրադառնալով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ինքնառաջադրման վերաբերյալ խոսակցություններին՝ ՀՀԿ փոխնախագահն ասել է.

–Չեմ կարծում, որ Վարդան Ղուկասյանը կինքնաառաջադրվի: Նման շշուկներ էլ չունենք, որ պիտի առաջադրվի: Համենայնդեպս, մեր մոտեցումը Գյումրիի նկատմամբ արդեն իսկ ձևավորված է:

Հարցին՝ եթե Վարդան Ղուկասյանը, այնուամենայնիվ, դեմ գնալով կուսակցության դիրքորոշմանը՝ պայքարի քաղաքապետի պաշտոնը չկորցնելու համար, ի՞նչ կանի Հանրապետականը, Սահակյանը պատասխանել է.

–Երբ նման իրավիճակ կստեղծվի, կուսակցությունը կորոշի, թե ինչպես վերաբերվի: Կուսակցության մարմինները կքննարկեն, իրավիճակից ելնելով որոշումներ կկայացնեն:

Այս խորագրի վերջին նյութերը