Լրահոս

09.08.2012 14:50


ՏԻՄ ընտրություններին ընդառաջ. Սյունիքում նոր թեկնածություններ կան

ՏԻՄ ընտրություններին ընդառաջ. Սյունիքում նոր թեկնածություններ կան

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրումները շարունակվում են: Օգոստոսի 8-ի դրությամբ, Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու: ՀՅԴ կողմից առաջադրվել է քաղաքապետ Արթուր Աթայանը, ՀՀԿ-ի կողմից` Աշոտ Հայրապետյանը, անկուսակցական, նախկին քաղաքապետ Գագիկ Աթաջանյանն էլ ինքնաառաջադրվել է:

Սիսիանում առայժմ առաջադրվել է մեկ թեկնածու` ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանը:

Քաջարանում առաջադրվել են քաղաքապետ, հանրապետական Վարդան Գևորգյանը և անկուսակցական Ռաֆայել Լալայանը:

Դաստակերտում երկու թեկնածու է առաջադրվել` հանրապետական Նաիրի Փիլոսյանն ու անկուսակցական Սասուն Սարգսյանը:

Մեղրիում առաջադրվել են քաղաքապետ, ՀՀԿ-ական Սերգեյ Հայրապետյանն ու անկուսակցական Արշավիր Հովհաննիսյանը, Ագարակ համայնքում` քաղաքապետ, ՀՀԿ–ական Մխիթար Զաքարյանը:

Հիշեցնենք, որ թեկնածուների գրանցման վերջնաժամկետը օգոստոսի 10-ի ժամը 18:00-ն է:

Այս խորագրի վերջին նյութերը