Լրահոս

24.08.2012 03:02


«Բարսելոնան»-«Ռեալ»` 3:2

«Բարսելոնան»-«Ռեալ»` 3:2

Իսպանիայի Սուպերգավաթի առաջին հանդիպման շրջանակներում  «Բարսելոնան» ընդունեց Մադրիդի «Ռեալ»-ին: 

Հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:

Ի տարբերություն առաջինի` երկրորդ խաղակեսն  եղավ գոլառատ. 55-րդ րոպեին «Ռեալ»-ին առաջ մղեց Կրիշտիանու Ռոնալդուն: Վայրկյաններ անց հաշիվը հավասարեցվեց` 56-րդ րոպեին խորքից ստացած փոխանցումն արդյունավետ հարվածով եզրափակեց Պեդրո Ռոդրիգեսը: 
70-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով Լիոնել Մեսին առաջ մղեց «Բարսելոնային»
7 րոպե անց Չավին գեղեցիկ ոճով մեծացրեց իր թիմի առավելությունը` 3:1: 85-րդ րոպեին Վիկտոր Վալդեսի պարզունակ սխալի պատճառով Անխել Դի Մարիան կրճատեց հաշվի տարբերությունըէ` 3:2:

 Մեկ շաբաթ անց Մադրիդում կկայանա պատասխան խաղը:

Այս խորագրի վերջին նյութերը